• English
  • Հայերեն
Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
    • Հայաստանի նվերը Խաղաղության Պալատին
  • Երկկողմ հարաբերություններ
    • Նիդերլանդների Թագավորություն
  • Հյուպատոսական ծառայություն
    • Հյուպատոսական ընդունելություն
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ

«Ավրորայի արշալույսը» ֆիլմի ցուցադրությունն Ամստերդամում

19 ապրիլի, 2023

Ապրիլի 19-ին,  Հաագայում Հայաստանի դեսպանության, Նիդերլանդների հայկական կազմակերպությունների ֆեդերացիայի և  «Periscoop films» ընկերության կազմակերպմամբ Ամստերդամի «Eye» կինոթատրոնում տեղի ունեցավ «Ավրորայի արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված  Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցին։

Ցուցադրությանը ներկա էին Նիդերլանդների ԱԳՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, Հաագայում հատարմագրված միջազգային և եվրոպական կառույցների ղեկավարներ, Նիդերլանդների Խորհրդարանի ներկա և նախկին անդամներ, հասարակական և քաղաքական գործիչներ, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ֆիլմի մեկնարկին ելույթներով հանդես եկան Նիդերլանդներում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը և կոալիցիոն «Քրիստոենական միություն» կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ, պատգամավոր Դոն Սեդերը։

Դեսպան Բալայանն իր ելույթում զուգահեռներ անցկացրեց Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած հայերի ցեղասպանության և արցախահայության դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ապօրինությունների միջև՝ ընդգծելով, որ նույն խոստումները, որոնք տրվում էին տարիներ շարունակ Օսմանյան կառավարությունների կողմից հայերին, այսօր տրվում են Ադրբեջանի կառավարության կողմից արցախահայությանը, իսկ Օսմանյան սուլթանների և Ադրբեջանի ներկայիս ղեկավարի բացարձակ իշխանության միջև ևս տարբերություններ չկան։ 

Կարևորելով նման ոճրագործությունների ճանաչումն ու դատապարտումը՝ որպես դրանց կանխարգելման միջոց՝ դեսպանը Հայաստանի և հայ ժողովրդի անունից շնորհակալություն հայտնեց Նիդերլանդների Խորհրդարանին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Դեսպանը հույս հայտնեց, որ վերջապես Նիդերլանդների կառավարությունը ևս կճանաչի Հայոց ցեղասպանությունը՝ անսալով Խորհրդարանի բազում բանաձևերին և երկրի հասարակական կարծիքին:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Johan de Wittlaan 5, 2517 JR, The Hague, Kingdom of the Netherlands, Հեռ.` +31 703311002

Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: